Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

21.02.2023, 22:35
Խաչատուրովը մեղադրում է փողերի «լվացման» մեջ
Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, նրան ազատ են արձակել դատարանի դահլիճից»,- ասել է Ենոքյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:-0-