Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Դեղերի անօրինական ներմուծման դեպքեր են կանխվել

23.06.2023, 13:38
Օրերս  Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով
Դեղերի անօրինական ներմուծման դեպքեր են կանխվել
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանն՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն ուղարկվել են խորը զննման անգար:

Արդյունքում, առաջին մեքենայի պահեստային ետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և ետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։

Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։

Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ:
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ:–0–