Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը

Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԿԳՄՍ նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։ 

««Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան», – նշվում է ԿԳՄՍՆ–ի հաղորդագրության մեջ։ 

Այսօր ավելի վաղ այս թեմային անդրադարձել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։ 

«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար։ Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ», – նշել է Պապյանը։

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:21 12.04.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×