Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-10

Ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհը. ՃՈ

17.02.2020, 10:50
Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհը. ՃՈ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Ձնաբքի պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը։

Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–