Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ԵԱՀԿ–ն հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկում է անցկացրել

23.05.2019, 12:26
Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը։
ԵԱՀԿ–ն հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: 

Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: 

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում:–0–