ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված մեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար մաքսազերծման գումարի մասով աջակցություն կտրամադրվի
30.11.2023,
21:34
Այս թեմայով պարզաբանում է ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեն
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը սահմանել է ժամանակավորապես ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոցը:
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար պետությունը մաքսազերծման գումարի մասով աջակցություն կտրամադրի:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ ծրագրով պետության կողմից մաքսազերծման գումարի փոխհատուցում կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ներառյալ` ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը, ներառյալ` կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը:
«Ընդ որում՝ փոխհատուցումն իրականացվելու է հետևյալ չափերով. մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվելու է վճարման ենթակա գումարի 40 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է մաքսազերծման գումարի 60 տոկոսը, իսկ պետությունը փոխհատուցելու է մնացյալ 40 տոկոսը: 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցման չափը կկազմի ընդհանուր գումարի 70 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է ընդամենը հաշվարկված մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի 30 տոկոսը, իսկ պետությունը կփոխհատուցի մնացյալ 70 տոկոսը»,- ասել է Արտյոմ Սմբատյանը:
ՊԵԿ–ի պարզաբանումը
Այս թեմայով պարզաբանում է ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեն, որը ներկայացնում ենք ստորև։
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք¬սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:
Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը ըստ էության կկրի պետությունը:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներակայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:–0–