Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Եկամուտների հայտարարագրման ժամկետը կսահմանենք նոյեմբերի 1-ը․ Փաշինյան

31.01.2025, 16:07
Մենք որոշում ենք կայացրել, որ այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ
Եկամուտների հայտարարագրման ժամկետը կսահմանենք նոյեմբերի 1-ը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Մենք որոշում ենք կայացրել, որ այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Մի տնից չենք, մի հալի ենք։ Մենք բոլորս վերջին պահին, որ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, հոկտեմբե։ Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է, ծանրաբեռնվածության պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե քաղաքացին ավելի ուշ ID քարտ ստանա, նա դեռ հնարավորություն կունենա 2024 և 2025 թվականների համար անմիջապես ստանալ սոցիալական կրեդիտի վճարումները։

Նա նաև նշեց, որ համակարգում արձանագրվել են տեխնիկական խափանումներ։