Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ելք է որոնվում «Փեթակ»-ի տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադարձնելու ուղղությամբ

22.08.2022, 12:32
«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի
Ելք է որոնվում «Փեթակ»-ի տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադարձնելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Facebook-յան իր էջում, այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։

«Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 2 մարդ համարվում է անհետ կորած:-0-