3 ամսով կփակվի Երևանի փողոցներից մեկը (ՍԽԵՄԱ)
16.07.2021,
10:59
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված` 3 ամսով կփակվի Երևանի փողոցներից մեկը.ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով:
«Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոտիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։–0–