Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Լենինգրադյան–Շինարարներ հատվածում

17.06.2019, 12:26
Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի Լենինգրադյան փողոցում։
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Լենինգրադյան–Շինարարներ հատվածում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի Լենինգրադյան փողոցում։

ՀՀ ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածի, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների համար առկա (Լենինգրադյան 31/5 շինության դիմաց) հետադարձի տեղը: 

Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ հատվածում հետադարձ կարող են կատարել նշված վայրից մոտ 100 մետր անց՝ Շինարարների փողոցի բաժանարար գոտում առկա բացվածքի հատվածում:–0–