Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-12

Երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

14.01.2020, 16:27
Երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

Նշված խաչմերուկում լուսացույցի վրա կտեղադրվի դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիա, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշանն ու գծանշումները:–0–