Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երթևեկության փոփոխություն է նախատեսված Իսակովի պողոտայում (ՖՈՏՈ)

24.03.2021, 21:06
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում. ՖՈՏՈ
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Իսակովի պողոտայում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում։ 

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Մասնավորապես.

փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը, 

փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):

Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:–0–