Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Եթե մենք այս տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29–ին կունենանք 10000 դեպք ու ստիպված կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

19.05.2020, 20:02
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. ՎԻԴԵՈ
Եթե մենք այս տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29–ին կունենանք 10000 դեպք ու ստիպված կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։

«Թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում, երեկ ունեցել ենք հաստատված 218 դեպք, այսօրվա դրությամբ ունենք 64 մահ և ակտիվ դեպքերի թիվը` 2788։ Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, քանի որ բավարար լրջությամբ չենք վերաբերվում վիրուսին, քանի որ բոլորիս վրա ազդում են ընդհանուր ինֆորմացիոն հոսքերը։ Բայց եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ մենք հիմա, երբ գրեթե բոլոր սահմանափակումները վերացված են, պետք է մեզնից յուրաքանչյուր առանձնահատուկ քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի այս իրավիճակը հաղթահարելու համար», – նշեց վարչապետը` նշելով, որ հիմա ամենօրյա միջին մահացությունն ավելի քիչ է, քան 2019թ.–ի մայիսին։

«Բայց եթե մենք այս տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29–ին կունենանք 10000 դեպք, իսկ հունիսի 12–ին` 20000 դեպք, ինչը նշանակում է, որ մահվան թվերն էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակի չենք կարող օգնություն ցույց տալ», – ընդգծեց վարչապետը։

Նա նաև նշեց, որ այս հիվանդության մեծամասնությունն անցնում է ասիմպտոմ եղանակով, մարդիկ ըստ էության չեն զգում խոշոր առողջական պրոբլեմ։

«Բայց եթե մենք այս տեմպը չկոտրենք, եթե կտրուկ չիջեցնենք այս դինամիկան, մենք իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու և ամեն օր մեզ մոտ կմահանան հարյուրավոր մարդիկ, և մենք ստիպված կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումները։ Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու, և դա չանելու ձևը կրկին մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է», – ասաց Փաշինյանը` կրկին կոչ անելով կրկին ու կրկին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները, պահպանել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվել բացառապես դիմակներով։

Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով։–0–