Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչու կենսաթոշակը չի բարձրանա 2024թ․–ին
01.02.2024,
13:07
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը կայացվել է դեռ 2022 թվականին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը կայացվել է դեռ 2022 թվականին։
«Այն ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և նախանշել ենք գործողությունների պլան, որով բարձրացնելու ենք կենսաթոշակները: 2024 թվականին կենսաթոշակները չբարձրացնելու պատճառները պայմանավորված են մեր ծախսային առաջնահերթություններով։ Կարծում ենք, որ կառավարությունը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չվերցնի պարտավորություններ, որոնք ստեղծում են չկատարման ռիսկեր»,- ասաց նա։
Հովհաննիսյանը, սակայն, նշեց, որ գաղափար կա հետագայում կենսաթոշակները բարձրացնել քեշբեք ծրագրի ընդլայնման միջոցով, թեև 2025 և 2026 թվականներին նախատեսվում է կենսաթոշակների ուղղակի բարձրացում։
«Կարծում ենք, որ ապագա բարձրացումները կամ դրանց մի մասը կարող է իրականացվել քեշբեքի տոկոսի բարձրացմամբ։ Այո, մենք համարում ենք, որ քեշբեք համակարգը կենսաթոշակների բարձրացում է»,- ասաց նա։
2022 թվականի հուլիսի 1-ից քեշբեքի ծրագրով Հայաստանի գործընկեր բանկերի քարտերից օգտվող կենսաթոշակառուները և նպաստառուները, հաջորդ ամսվա ընթացքում կոմունալ վճարումներ և անկանխիկ գնումներ կատարելիս, ստանում են հետվճար՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ծախսած ընդհանուր գումարի 10%-ի չափով, բայց ամսական ոչ ավել, քան 5 հազար դրամ։ Այդ միջոցները բանկային քարտերին վերադարձվում են մինչև հաջորդ ամսվա 25-ը։ 2023 թվականի ամռանը ծրագիրը երկարաձգվեց մինչև այս տարվա վերջ։
Վերջին տվյալներով՝ կենսաթոշակառուների համար քեշբեք ծրագրի շահառուների թիվն աճել է 973%-ով և կազմել 164879 մարդ, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) կազմել է 6,97 մլրդ դրամ՝ աճելով 1340%–ով, իսկ քարտով կենսաթոշակ ու նպաստ ստացողների թիվը կազմել է 515 հազար, աճը կազմել է 32 տոկոս։-0-