Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

15.06.2022, 12:16
Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում
ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Բուհերի դիմորդները նախօրեին՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն։

Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:

«Հայոց լեզու և հայ գրականություն»
 առարկայի քննությունը տևել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն արդեն հրապարակել է: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:

Դիմորդների ստացած միավորները փակցվելու են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին: Արդյունքների բողոքարկումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 09:00-18:00-ն, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը:

Միասնական հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։–0–