Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի

09.06.2023, 16:12
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Դատարանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ Հակոբյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Նա դատապարտվեց ազատազրկման չորս տարի ժամկետով, փաստացի անազատության մեջ գտնվելու 22-օրյա ժամկետը հաշվարկվեց ազատազրկման ձևով նշանակված պատժին ու վերջնական ազատազրկում նշանակվեց 3 տարի 11 ամիս 8 օր ժամկետը։

Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Որոշվեց նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 21-ին դատարանի որոշմամբ մեկ ամիս ժամկետով կալանավորվել է։ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ։-0-