Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

28.11.2019, 21:11
Քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։

«ՀՀ քրեական դատավարության 203–րդ հոդվածի 1–ին մասին համապատասխան, Կոստանյանին առաջարկվել է 48 ժամում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին`մեղադրանք առաջադրելու համար, սակայն Կոստանյանը դա այդպես էլ չի արել», – նշել է Օհանջանյանը։

Նրա խոսքով, քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար։–0