Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Գիշերն ու առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

03.08.2020, 11:07
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Գիշերն ու առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց։ Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ», – հայտնել է նա Facebook–յան իր էջում:

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», – ընդգծել է Ստեփանյանը։

Նշենք, որ նախօրեին երեկոյան որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ թուրքական կործանիչները մոտեցել են հայկական սահմաններին։–0–