Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Գորիսի ԲԿ է դիմել ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով

22.03.2023, 12:20
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
Գորիսի ԲԿ է դիմել ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում  մարմնական վնասվածքներով
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող:

«Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»,- նշվում է գերատեսչության Facebook-յան էջում։

Նախօրեին երեկոյան ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Որոշ ժամանակ անց մի շարք հայկական տելեգրամյան ալիքներ և ԶԼՄ-ներ տարածեցին չհաստատված տեղեկություններ այն մասին, որ ռուս զինծառայողները գնացել են բանակցելու ադրբեջանական ԶՈւ-ի հետ, բայց հայտնվել են ադրբեջանական կողմի կրակի տակ և ստացել են հրազենային վիրավորում գլխի շրջանում: Տարածվել էին նաև տեղեկություններ, որ հայ բժիշկները պայքարում են ռուս զինծառայողների կյանքի համար, և որ նրանցից մեկը մահացել է:

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:-0-