Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

26.10.2020, 23:54
Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երկուշաբթի Հայկական Միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։   

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին: Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ»,- նշել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հայտնել է, որ վաղը ինտերակտիվ քարտեզով կցուցադրվի հակառակորդի կողմից զբաղեցված տարածքները։

Նրա խոսքով, այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:

Հովհաննիսյանը հայտնել է, որ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։ -0-