Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՐԱՏԱՊ. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է գրանցվել

13.03.2020, 15:21
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է գրանցվել
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Մեկուսացված անձանց շրջանակից, ովքեր մեկուսացվել էին շփում ունենալու պատճառով մեկ հաստատված պացիենտի հետ, խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է, 2 դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, ովքեր մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, և նրանց մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել»,- նշել է նախարարը:

Նա հայտնել է, որ հիվանդներն այս պահին իրենց լավ են զգում, գանգատներ չունեն:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 6 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: -0-