ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
13.03.2024,
13:18
Այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել է 20 000 000 դրամի չափով
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։
Ինչպես հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել է 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։–0–