Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ–ում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ԱՆ

Այսօր, 13:12
2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն
ՀՀ–ում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում շարունակվում է շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։

Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսման և կանխարգելման ազգային կենտրոնը, 2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ 

Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: 

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են՝ 1.3 անգամ։ 

Հոսպիատալացված դեպքերի 92․8%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։