ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է, թե ով է Ռուսաստանից հատուկ բորտով ժամանել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցումն այն մասին, թե ով է երկուշաբթի Ռուսաստանից ժամանել հատուկ ինքնաթիռով Հայաստան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանից հատուկ բորտ է վայրէջք կատարել Երևանում ՝ առանց տեղեկացնելու, թե ով է դրանով ժամանել:
«Սահմանված կարգի համաձայն ընթանում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Դրա շրջանակում Հայաստան են ժամանում նախապատրաստման խմբեր», - ասաց Նաղդալյանը:
Ընդ որում, նա ձեռնպահ մնաց պատասխանելուց այն հարցին, թե արդյո՞ք այդ խմբերը հատուկ բորտով են ժամանել Ռուսաստանից:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհուրդ նախապատրաստելու համար միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին հրամանագիր, որը նախատեսված է հոկտեմբերի 9-ին Երևանում:
Եվրասիական տնտեսական միությունը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Մոլդովան ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ: -0-