Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀ-ում Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով

12.08.2020, 12:10
ՀՀ-ում 5-րդ անգամ երկարաձգվեց Արտակարգ դրությունը
ՀՀ-ում Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը երկուշաբթի կայացած արտահերթ նիստում որոշեց նորից երկարաձգել արտակարգ դրությունը COVID-19- ի պատճառով:

Ինչպես հանդիպման ընթացքում նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով որոշման մանրամասները՝ 2020-ի մարտի 16-ին Հայաստանում ներդրված արտակարգ դրությունը, որից հետո չորս անգամ մեկական ամսով երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17։00-ն ներառյալ, կրկին երկարաձգվում է մեկ ամսով - մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00:

Որպես երկրում արտակարգ դրության երկարացման հիմնավորում, որոշումը ցույց է տալիս, որ ստեղծված արտակարգ դրությունը շարունակում է մնալ արդյունավետ՝ կորոնավիրուսային վարակումների քանակը նվազեցնելու առումով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո:

 Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 4 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև …, ժամը 17:00-ն:

Հայաստանում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով:-0-