ՀՀ-ում հաստատվել է կարմրուկի 46 դեպք
10.03.2023,
14:14
Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Առողջապահության նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:-0-