ՀՀ–ում նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ
21.04.2023,
10:52
Ծառայության ավարտին կտրվի 1 մլն դրամ պատվովճար

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Այն պետք է ներկայացվի ԱԺ քննարկմանը:
Ինչպես նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պարտադիր ծառայության դիմած իգական սեռի ներկայացուցիչներին, ընտանեկան պայմաններից ելնելով,վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչև զորակոչի օրը նրանք հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ սա իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, և դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն:
«Կլինեն մարդիկ, որ կզորացրվեն 6 ամիս անց, կլինեն նաև, որոնք կանցնեն մարտական զինծառայության: Ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա:
Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:-0-