ՀՀ–ում օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են պատվաստվել շարժական պատվաստումային կետերում.ԱՆ
26.10.2021,
21:22
Նրանք կպատվաստվեն «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–