Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին

26.12.2024, 12:54
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին
Մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

«Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք»,- նշեցին կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: