Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

19.11.2019, 20:21
Հանդիպման քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմումը և այլ հարցեր։
ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: 

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները: 

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:–0–