Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ վարչապետը խոսել է կատարված խոստումների մասին

01.08.2019, 12:35
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կատարել է հեղափոխությունից առաջ տված խոստումը։
ՀՀ վարչապետը խոսել է կատարված խոստումների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կատարել է հեղափոխությունից առաջ տված խոստումը։

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը», – նշել է վարչապետը Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են:–0–