Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը. շինարարության համար ծախսվել է մոտ 7 մլն դոլար

18.03.2019, 14:03
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը. շինարարության համար ծախսվել է մոտ 7 մլն դոլար։
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը. շինարարության համար ծախսվել է մոտ 7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: 

Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։: 

Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: 

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ: 

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:–0–