Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հաջորդ տարի կբարձրանա շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

11.06.2019, 20:20
2020թ.–ին կբարձրանա շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը։
Հաջորդ տարի կբարձրանա շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը հաջորդ տարի կբարձրանա, երեշքաբթի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մի քանի շաբաթ առաջ կառավարության որոշմամբ, շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նաև մյուս բուժաշխատողներին տրամադրվել է սոցփաթեթ։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա հաջորդ տարվա հայտով մենք նախատեսել ենք մոտ 1 մլրդ դրամով ավելացնել «Շտապ օգնության» ծառայության բյուջեն», – ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով, դա նշանակում է ինչպես աշխատավարձի բարձրացում, այնպես էլ լրացուցիչ բրիգադների գործարկում` կանչերի ժամանակին սպասարկելու համար։ Թորոսյանը նաև նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե որքանով կբարձրանա աշխատավարձը, քանի որ տարբեր մարզերում կանչերի գործակիցները տարբեր են։

«Սակայն բարձրացումը կլինի շոշափելի», – հայտարարեց առողջապահության նախարարը։–0–