Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հանրային հեռուստաընկերության նոր գործադիր տնօրեն է ընտրվել

06.11.2020, 20:37
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը մնացել էր թափուր 2020թ.–ի ապրիլից
Հանրային հեռուստաընկերության նոր գործադիր տնօրեն է ընտրվել
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների, հաղորդում է Հանրային հեռարձակող խորհրդի մամուլի ծառայությունը։

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։

Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը մնացել էր թափուր 2020թ.–ի ապրիլից, երբ նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի նախապատրաստման կադրերի տարածման շուրջ առաջացած սկանդալն էր։–0–