Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվ. գործող սահմանափակումները մեղմացվել են
11.05.2022,
13:37
Հաշվի առնելով երկրում COVID-19–ով պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:–0–