Հայ փրկարարները Թուրքիայում ավերիչ երկրաշարժի փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել
10.02.2023,
12:05
Հայ փրկարարներին հաջողել է փլատակների տակից երեխա ողջ-առողջ դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից ողջ երեխա են դուրս հանել։
Այս մասին հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Հայ փրկարարներին հաջողել է փլատակների տակից երեխա ողջ-առողջ դուրս բերել», – ասել է Էստուկյանը։
Երկրորդ օրն է հայ փրկարարների 27 հոգանոց խումբն աշխատում է թուրքական Ադիյաման քաղաքում, փորձում են փլատակներից դուրս բերել տուժածներին ու զոհերին։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիայում հայ փրկարարները փլատակների տակից երեք ողջ մարդու դուրս բերել։
Փետրվարի 6-ին մի շարք հզոր երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում և Սիրիայում: Վերջին տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը հասել է 1347 մարդու, Թուրքիայում զոհվել է 18342 մարդ:
Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա:-0-