Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում ընթանում են ակտիվ աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն. Բադասյան

20.07.2023, 16:04
Միաժամանակ նա չկարողացավ նշել կոնկրետ ամսաթիվ` տեղեկացնելով միայն, որ աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներում
Հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում ընթանում են ակտիվ աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն. Բադասյան
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում ընթանում են ակտիվ աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն, հինգշաբթի հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսական միջոցներ հատկացնել «Մարգարա» անցակետի կառուցման համար։ Տարբեր փուլերում կհատկացվեն տարբեր չափի գումարներ։ Այժմ անցակետում ընթանում են ակտիվ աշխատանքներ», – ասաց Բադասյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ նա չկարողացավ նշել կոնկրետ ամսաթիվ` տեղեկացնելով միայն, որ աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներում։

Լրագրողներին այն հարցին, թե երբ կբացվի հայ–թուրքական սահմանը, Բադասյանը հայտարարեց, որ իր լիազորությունների մեջ չի մտնում պատասխանել նման հարցերի։

«ՊԵԿ–ի պարտավորությունների մեջ է մտնում միայն ապահովել պատշաճ պայմաններ սահմանային անցակետում, ինչը մենք հիմա իրականացնում ենք», – ընդգծեց ՊԵԿ նախագահը։–0–