Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի վթարի պատճառով
26.12.2024,
13:15
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։