Հայաստանցիներն Ամանորյա արձակուրդներին կհանգստանան 8 օր
24.12.2020,
11:40
Հայաստանում Ամանորյա արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31–ին և կտևեն մինչև հունվարի 7–ը ներառյալ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Ամանորյա արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31–ին և կտևեն մինչև հունվարի 7–ը ներառյալ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։
«Քանի որ ոչ աշխատանքային օրերի հետ կապված կառավարության նոր որոշում չի եղել, նախորդ որոշման համաձայն, Հայաստանի բնակիչները կհանգստանան 2020թ.–ի դեկտեմբերի 31–ից մինչև 2021թ.–ի հունվարի 7–ը ներառյալ», – ասել է Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ կառավարությունն այս պահին չի քննարկում աշխատանքային համարվող հունվարի 8–ի` ուրբաթ օրվա տեղափոխման հնարավորությունը հանգստյան օրերը երկարացնելու համար։–0–