Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի կրթական ոլորտը բախվում է խորքային համակարգային բարեփոխումների խնդրի հետ. Ջրբաշյան

13.04.2022, 22:39
Ջրբաշյանի խոսքով, Հայաստանի կրթական ոլորտն ունի ավելի խորքային համակարգային բարեփոխումների խնդիր, քան պարզապես դպրոցների կառուցումը կամ աշխատավարձերի բարձրացումը
Հայաստանի կրթական ոլորտը բախվում է խորքային համակարգային բարեփոխումների խնդրի հետ. Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի կրթական ոլորտն ունի ավելի խորքային համակարգային բարեփոխումների խնդիր, քան պարզապես դպրոցների կառուցումը կամ աշխատավարձերի բարձրացումը, հայտարարեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը Ամերիաբանկի և Visa վճարային համակարգի կողմից կազմակերպված «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

«Կարծում եմ, որ մենք խնդիրներ ունենք՝ կապված և բովանդակության, և′ դրված նպատակների, և′ ժամանակակից տեխնոլոգիաների հետ, և որ ամենակարևորն է՝ մրցունակ կրթության հետ», - ընդգծեց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Ջրբաշյանը նշեց, որ Հայաստանում կրթության մրցունակության բաղադրիչը հաճախ մղվում է երկրորդ պլան, իսկ աշխարհն իր տեխնոլոգիաներով պահանջելու է, որպեսզի երիտասարդությունն արդեն հիմա լինի մրցունակ հենց կրթության համատեքստում:

«Եթե նրանք չլինեն մրցունակ, մենք կկորցնենք մեր երիտասարդներին», - ընդգծեց նա:

Այդուհանդերձ, Ջրբաշյանի խոսքով, ներկա սերունդը չնայած բախվում է կրթության որակի և մակարդակի խնդրին, բայց միաժամանակ բաց է և պատրաստ է առաջ շարժվել:-0-