Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում 2020թ.–ին կկառուցվեն նոր աղբավայրեր. նախարար

23.12.2019, 22:10
Նախատեսվում է, որ աղբը կտեսակավորվի և կվերամշակվի, ինչը պետությանը եկամուտ կբերի, ինչպես նաև թույլ կտա ազատվել ամենուր թափված աղբից
Հայաստանում 2020թ.–ին կկառուցվեն նոր աղբավայրեր. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2020թ.–ին Հայաստանում կկառուցվեն նոր աղբավայրեր, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով, նախատեսվում է աղբավայրեր կառուցել Կոտայքում և Գեղարքունիքում, ինչի կապակցությամբ հունվարին արդեն կհայտարարվի տենդեր։ 

«Նախատեսվում է, որ աղբը կտեսակավորվի և կվերամշակվի, ինչը պետությանը եկամուտ կբերի, ինչպես նաև թույլ կտա ազատվել ամենուր թափված աղբից», – ասաց Պապիկյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հայկական աղբն արտահանել Սկանդինավյան երկրներ, որոնք գնում են աղբն իրենց վերամշակող ձեռնարկությունների համար` նախարարը նշեց, որ Հայաստանը հեռու է նման մշակույթից։ 

Պապիկյանը նաև նշեց, որ Հայաստանում ևս կան վերամշակող ընկերություններ։ Կառավարությունը մտադիր է ակտիվացնել այս ոլորտն ու անգամ մշակել համապատասխան ռազմավարություն։–0–