Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1473

22.04.2020, 11:35
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1473
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1473

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1473–ի: Հաստատվել է 72 նոր դեպք: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 633-ի, փաստացի բուժվում է 816 մարդ: Մահացել է, ցավոք, 24մարդ: Ընդհանուր առմամբ անց է կացվել կորոնավիրուսի 14966 թեստ։-0-