Հայաստանում COVID-19–ի դեպքերը կտրուկ աճում են
11.07.2022,
14:03
Կորոնավիրուսից շարունակում է բուժում ստանալ 418 պացիենտ
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հուլիսի 4–10–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մեկ շաբաթ առաջ գրանցվել էր 174 նոր դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, կորոնավիրուսից շարունակում է բուժում ստանալ 418 պացիենտ։
Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 5 256 ՊՇՌ թեստ։ ԱՆ–ի տվյալներով, այդ ընթացքում առողջացել է 226 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։
Երկրում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 423 771 դեպք, 413 043 մարդ առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8 626 մարդ։
Հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվել է 3 142 709 թեստ։–0–