Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում կորոնավիրուսով բուժքույր է վարակվել

19.03.2020, 13:00
Հայաստանում կորոնավիրուսով բուժքույր է վարակվել
Հայաստանում կորոնավիրուսով բուժքույր է վարակվել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում:

«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը», – նշել է նախարարը:–0–