Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով, անոմալ շոգ է սպասվում (ՖՈՏՈ)

19.05.2021, 14:25
Արաբական անապատներից մոտենում է արևադարձային տաք օդի ալիք, սպասվում է անոմալ շոգ, ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով.ՖՈՏՈ
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով, անոմալ շոգ է սպասվում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր։

Ինչպես նշվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Facebook–յան էջում, մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։

Մանավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։–0–