Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում ջերմաստիճանը կտատանվի -15–ից մինչև +13–ի սահմանում

06.12.2019, 10:14
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հայաստանում ջերմաստիճանը կտատանվի -15–ից մինչև +13–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ 

Այսպես, դեկտեմբերի 6-10-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ին՝ ցերեկը, նույնքան կբարձրանա:

Առաջիկա օրերին ամենացուրտ եղանակը կգրանցվի Շիրակում, որտեղ շաբաթ գիշերը և երեքշաբթի գիշերը սպասվում է -10...-15։ Ամենաբարձր ջերմաստիճանը կանխատեսվում է երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերի Սյունիքի հովիտներում և Արցախում, որտեղ սպասվում է +10...+13 աստիճան։

Երևանում այսօրվանից մինչև երեքշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +5...+8։–0–