Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում մինչև 2022թ.–ի հունիսի 20–ը երկարաձգվեցին կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները

11.11.2021, 20:22
Հայաստանում մինչև 2022թ.–ի հունիսի 20–ը երկարաձգվեցին կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները
Հայաստանում մինչև 2022թ.–ի հունիսի 20–ը երկարաձգվեցին կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը մինչև 2022թ.–ի հունիսի 20–ը երկարաձգեց կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները։

Այս որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակն առայսօր շարունակում է մնալ լարված: Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 24209 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72%-ով։ Վարակի վերարտադրության ցուցանիշը, որը ցույց է տալիս վարակի տարածման արագությունը (14 օրվա հաշվարկով), կազմում է Rt=1.2: Նման լարված համաճարակային իրավիճակը պահանջում է չթուլացնել զգոնությունը և շարունակել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար։ 

«Հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային լարված իրավիճակը` անհրաժեշտություն է առաջացել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները երկարաձգել մինչև 2022 թվականի հունիսի 20-ը», – նշվում է նախագծում։ 

Հայաստանում նոյեմբերի 11–ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:–0–