Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը

28.10.2020, 01:20
ՀՀ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Նախագծով նախատեսվում է խստացնել ռազմական դրության ժամանակ որոշակի արարքների համար պատիժը։ 

Մասնավորապես, ռազմական դրության ժամանակ ժամկետային ծառայությունից, մարզական հավաքներից կամ մոբիլիզացիայից խուսափելը կպատժվի 6–12 տարի ազատազրկմամբ` նախատեսված 4–8 տարվա փոխարեն։

Ռազմական դրության ժամանակ պարտավորությունների կատարումից կամ հարկեր վճարելուց խուսափողների համար առավելագույն պատիժը փոխվել է. առնվազն 4 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսվում է 5 տարի։

Ռազմական դրության ժամանակ հրաման չկատարելու համար նախատեսված պատիժը փոխվել է, այժմ 5–15 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսվում է 8–15 տարի ազատազրկում։

Ռազմական դրության, պատերազմի կամ ռազմական իրավիճակի ժամանակ կատարված դասալքությունը պատժվում է 8–15 տարի ազատազրկմամբ` նախկին 6–12 տարվա փոխարեն։–0–