Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին

24.06.2019, 10:41
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում հունիսի 24-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +35...+37 աստիճան, գիշերը` +21...+23, հունիսի 25–ին Երևանում ցերեկը կանխատեսվում է+36...+38, գիշերը` +21...+23։–0–