Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում սպասվում է ինտենսիվ ձյուն, քամու ուժգնացում․ Միջերկրական ծովից նոր ցիկլոն է մոտենում

26.01.2024, 10:29
Երևանում հունվարի28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն
Հայաստանում սպասվում է ինտենսիվ ձյուն, քամու ուժգնացում․ Միջերկրական ծովից նոր ցիկլոն է մոտենում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորում՝ ինտենսիվ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։

Երևանում հունվարի28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, իսկ 28-ի գիշերը՝ նույնքանով կնվազի։-0-